ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի կրթության ու գիտության նախարարի տեղակալի հետ

Նոյեմբերի 10-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Վրաստանի կրթության և գիտության նախարարի տեղակալ Նունու Միցկևիչի հետ։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել բարձրագույն կրթության ոլորտում Հայաստան-Վրաստան համագործակցությանը՝ այդ թվում Երևանի պետական համալսարանի և Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի միջև փոխգործակցության ընդլայնմանը։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել երկու երկրների կրթության ոլորտը համակարգող գերատեսչությունների միջև ձևավորված արդյունավետ համագործակցության և առաջիկա ծրագրերի վերաբերյալ։