Ուկրաինացի զինվորականներին մեկ տարում մատակարարվել է 13,2 մլն միավոր զենք-զինամթերք

Տարվա ընթացքում ուկրաինական բանակի համար գնվել և մատակարարվել է ավելի քան 13 միլիոն միավոր զենք և ռազմական տեխնիկա։ «Գազետո ռու»-ի տեղեկացմամբ, որ այս մասին հայտնել են ուկրաինական պարբերականները՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովի զեկույցին։

«Վերջին մեկ տարվա ընթացքում ավելի քան 13,2 միլիոն միավոր զենք և զինտեխնիկա է ձեռք բերվել և մատակարարվել զորքերին՝ ելնելով Ուկրաինայի զինված ուժերի պահանջարկից»,- զեկույցի տեքստից մեջբերում է արել պարբերականը։

Ինչպես ընդգծվել է, ուկրաինացի զինվորականներին փոխանցված զենքերի թվում են եղել նոր տեսակի զենքերի նմուշներ, այդ թվում՝ «Նեպտուն» առափնյա հրթիռային համակարգը, «Կորսար» և «Սկիֆ» հակատանկային հրթիռային համակարգերը և այլն։

Բացի դրանից, Ուկրաինայի զինված ուժերին տրամադրվել են «Ալիգատոր» և «Տ-Ռեքս» խոշոր տրամաչափի հրացաններ, 30 մմ տրամաչափի KBA-117-02 ավտոմատ նռնականետ։

Ուկրաինայի պաշտպանության նախարարության զեկույցում նշվում է նաև, որ Կիև են մատակարարվել չկառավարվող զենիթային հրթիռներ, ձեռքի ջերմային և ծխային նռնակներ։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։ Այս շարունակվում է առայսօր։