Շոլցը դեմ է Կրեմլի պայմաններով Ուկրաինայում հրադադարի հաստատմանը

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը դեմ է Կրեմլի պայմաններով Ուկրաինայում հրադադարի հաստատմանը։ Այս մասին նա ասել է Լայպցիգում «RND vor Ort» քննարկման ժամանակ, հաղորդում է DW-ը։

«Ռուսաստանն առաջին հերթին պետք է հասկանա, որ իր թելադրանքով խաղաղության գաղափարը ոչ մի լավ բանի չի հանգեցնի, և որ չի կարելի պարզապես քարտեզի վրա գրիչով գրել և ասել՝ «սա իմն է»»,-ասել է Շոլցը։

«Մենք բոլորս ցանկանում ենք, որ այդ պատերազմն ավարտվի, և խաղաղությունը հնարավոր դառնա»,-ասել է նա՝ հիշեցնելով, որ շարունակում է Պուտինի հետ հեռախոսային շփումները։ Նա հավելել է, որ համապատասխան խորհրդակցություններ են անցկացվել նաև ուկրաինական կողմի հետ։