Թյուրքագիտական գրքերի շնորհանդես Երևանում

Երևանի «Կոնգրես» հյուրանոցում տեղի է ունեցել  թյուրքագիտական երկու նոր գրքերի շնորհանդեսը։

Միջոցառման առաջին մասում ներկայացվել է թուրքագետ, պ.գ.դ., պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանի ««Խաղաղության դարաշրջանի» գաղափարախոսական սահմանադրությունը» (Ժիրայր Լիպարիտյանի «Հայաստան-Թուրքիա. պետականություն, պատմություն, քաղաքականություն» գրքի թուրքագիտական գրախոսություն) աշխատանքը։

Իսկ շնորհանդեսի երկրորդ մասում ներկայացվել է ««Ատելության խոսքի» դասական թիրախները. հայերն ու Հայաստանը թուրքական և ադրբեջանական մեդիա դաշտում 2019-2021 թվականներին» կոլեկտիվ մենագրությունը, որի հեղինակներն են թուրքագետներ Նաիրա Պողոսյանը (բ.գ.թ.), Վարուժան Գեղամյանը (պ.գ.թ.), Մարիամ Մելքոնյանը և Արեն Պետունցը։

«Մենք համոզված ենք, որ միայն գիտահեն մոտեցմամբ է հնարավոր հաղթահարել մեր պետության և հանրության առջև կանգնած հիմնական մարտահրավերները։ Այդ մարտահրավերներից շատերն այսօր բխում են Թուրքիայից և Ադրբեջանից։
Ուստի դրանց արդյունավետ դիմադրելու, ինչու ոչ հակազդելու համար անհրաժեշտ է  լիարժեք պատկերացնել, թե իրականում ինչ մասշտաբների ու ինչ նպատակների հետ գործ ունենք սահմանից այն կողմ»,- ասաց թուրքագետ, պ.գ.թ. Վարուժան Գեղամյանը։