Ստոկհոլմը ՆԱՏՕ-ի միջուկային զենքը իր տարածքում չի տեղակայի. Շվեդիայի արտգործնախարար

Շվեդիայի ԱԳՆ-ը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելուց հետո երկիրը միջուկային զենք չի տեղակայի իր տարածքում։ Այս մասին հայտարարել է Շվեդիայի դիվանագիտական ​​գերատեսչության ղեկավար Թոբիաս Բիլստրոմը։

«Մենք երբեք մտադրություն չենք ունեցել փոխել նախորդ կառավարության ներկայացրած հայտի պայմանները»,- նրա խոսքերը մեջբերել է Reuters գործակալությունը։

Նա ընդգծել է, որ այս դեպքում Շվեդիան կհետևի այնպիսի երկրների օրինակին, ինչպիսիք են Դանիան և Նորվեգիան, որոնք չունեն դաշինքի միջուկային զենք։