Մնացած ցանկացած բան, որ ասում է Նիկոլ Փաշինյանը, սովորական լոլո է, ուրիշ ոչինչ․ Հոխիկյան

Անկախ նրանից, թե մտքի ինչպիսի գոհարներ է երկնել Նիկոլ Փաշինյանը Հ1-ի եթերում, կան արժեքներ ու սկզբունքներ, որոնք անփոփոխելի են ազգի ու ազգային գործիչների համար։

  1. Արցախը պետք է լինի բացառապես հայկական և կլինի այդպիսին։
  2. Արցախի գրավյալ շրջաններից առնվազն Հադրութը, Շուշին ու Քարվաճառը վաղ թե ուշ պետք է վերակցվեն Արցախին ինչպես պատմական, այնպես էլ անվտանգային նպատակներով։
  3. Ոչ Ալիևը, ոչ էլ Էրդողանը կիրթ ու կառուցողական չեն։ Նրանք Հայաստանի և հայ ազգի, Հայաստանում ապրող եզդիների, ասորիների, հույների, քրդերի, ռուսների թշնամիներն են և սելջուկ թուրքերի հետնորդները։
  4. Ադրբեջանի հետ Հայաստանը որևէ հաշտության պայմանագիր չի կարող կնքել.

Ա. քանի դեռ Ադրբեջանի զինված ուժերը Հայաստանի Հանրապետության տարածքում են,

Բ. քանի դեռ թեկուզ մեկ հայ գերի կա Ադրբեջանում,

Գ. քանի դեռ չկա Ադրբեջանի գրավոր համաձայնությունը Արցախում ռուս խաղաղապահների երկարատև առաքելության վերաբերյալ։

Սրանք հիմնական կետեր են, կան նաև ենթակետեր, որոնք ևս հիմնված են Հայաստանի և ամբողջ տարածաշրջանի անվտանգության ու կայունության երաշխիքների վրա։

Մնացած ցանկացած բան, որ ասում է Նիկոլ Փաշինյանը, սովորական լոլո է, ուրիշ ոչինչ։ Մենք նիկոլների օրակարգերը անտեսում ենք։

 

Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան էջից