Ինչ վարակ է տարածվում Հայաստանում, «Ցերբե՞րն» է հասել այստեղ…

«Առողջապահության նախարարություն» կոչվածի գրեթե ամբողջ ուշքն ու միտքը մարդկանց խաբելով դրդելն է, որ գնան պատվաստվեն, այն էլ` խթանիչ դեղաչափերով

 

Երևանում, կարելի է ասել նաև Հայաստանում գնալով մեծ տարածում է ստանում շնչուղիների մի վիրուսային վարակիչ հիվանդություն, որն արտահայտվում է հիմնականում սուր շնչառական վիրուսային վարակի (ՍՇՎՎ), ոմանց մոտ էլ սեզոնային գրիպի ախտանշաններով, սակայն, դատելով ամենից, այն, ամենայն հավանականությամբ, կորոնավիրուսի նոր շտամի հարուցած հիվանդությունն է:

Որոնք են վերոնշյալ հիվանդության բնորոշ ախտանշանները. ջերմություն (տեղեկություններ ունենք մինչև 39 աստիճանի վերաբերյալ, բայց ավելին էլ կարող է լինել), քթարտադրություն և խորխարտադրություն, քթի խոռոչի լցվածություն («փակ քիթ»), փռշտոցներ, հազ, քրտնարտադրություն, վերջույթների կամ հոդերի ցավեր, մկանացավեր, թուլություն, հոգնածություն, դող ու սարսուռ: Թոքաբորբի դեպքերը հազվադեպ են, վիրուսը հիմնականում ախտահարում է վերին շնչուղիները, հիվանդների մի մասի մոտ նաև միջին շնչուղիները, այսինքն` բրոնխները:

Ուշագրավ է, որ նույն ընտանիքի միմյանցից վարակված անդամներից մեկի մոտ կարող է հազ լինել, մյուսի մոտ չլինել, հազ ունեցողի մոտ կարող է ջերմություն չլինել, չունեցողի մոտ լինել, իսկ նույն ընտանիքի մեկ այլ անդամ չվարակվել կամ վարակվել, վարակակիր լինել, բայց առանց ախտանշանների:

Ըստ Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության իրավիճակի վերաբերյալ «ՀՀ առողջապահության նախարարություն» կոչված ու մեր հանրության առողջապահության իր սրբազան պարտականության կատարումից հազարավոր կիլոմետրերով հեռու «կանտորայի» հրապարակած պաշտոնական վերջին տեղեկատվության , Հայաստանում հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 6-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության ընդամենը 155 նոր դեպք:

Համոզված ենք, որ վերոնշյալ ցուցանիշը չափազանց հեռու է իրականությունն արտահայտելուց. հարյուրավոր, եթե չասենք հազարավոր մարդիկ հիվանդանալով հանդերձ, միանգամայն հասկանալի ու հայտնի պատճառներով չեն դիմում պոլիկլինիկա, բժշկի օգնությանը դիմում են միայն ծայրահեղ դեպքերում, երբ զգում են կյանքին սպառնացող վտանգ:

Հարկ է նկատի ունենալ նաև, որ մեր հասարակության գերակշիռ մասն իրազեկված չէ, որ կորոնավիրուսի նոր շտամի հարուցած հիվանդությունն իր ախտանիշներով շատ նման է սեզոնային գրիպի կամ սուր շնչառական վիրուսային վարակի ախտանիշներին: Մարդիկ հիվանդանալով, կարծում են, թե ՍՇՎՎ է կամ սեզոնային գրիպ, որին նույնիսկ, ցավոք, լուրջ չեն վերաբերվում:

Հետևելով «ՀՀ առողջապահության նախարարություն» կոչված «կանտորայի» գործունեությանը, տվյալ դեպքում, ավելի ճիշտ կլինի ասել անգործությանը, կարող ենք ասել, որ նրան այժմ առանձնապես չի հետաքրքրում «կորոնավիրուսային թեման» կամ Հայաստանում կորոնավիրուսային հիվանդացության իրական վիճակը: Նախարարության գրեթե ամբողջ ուշքն ու միտքը, մտասևռումը մարդկանց հակագիտական տեղեկություններ հրամցնելով կամ դրանցով միտումնավոր խաբելով դրդելն է, որ գնան պատվաստվեն, այն էլ` խթանիչ դեղաչափերով:

Նիկոլի, առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ Ավանեսյանի և Արևմուտքի հայտնի ուժերի վերոնշյալ «կանտորայի» կայքի համապատասխան բաժնում վերջին տեղեկությունը , թե Հայաստանում կորոնավիրուսի որ շտամներն են տարածված և որ շտամն է գերիշխում, թվագրված է 2022թ. հուլիսի 25-ով: Ըստ այդմ, «Հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել են հետևյալ տարբերակները՝ B 1.1.529 (Օմիկրոնի սկզբնական տարբերակը), BA.2 («Ստելս» տարբերակը), BA.4 և BA.5, որը գերակշռում է ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում»։ Այսինքն` գերակշռողը եղել է «Օմիկրոն»-ի BA.5 տարբերակը:

Վերոնշյալ հետազոտությունների արդյունքը կասկածի տակ չդնելով հանդերձ, ընդգծենք, որ 2022թ. հուլիսի 25-ից հետո, անցած մոտ 4 ամսում աշխարհում շատ բան է փոխվել, կարելի է ենթադրել նաև` Հայաստանում: Մասնավորապես, այս ընթացքում Ռուսաստանում, որի հետ մեր երկրի բնակչությունն ամենասերտ կապերն ունի, բացի այդ, Հայաստան ՌԴ քաղաքացիների այցերն էլ մեծ թիվ են կազմում, հայտնվել ու գնալով տարածվում են կորոնավիրուսի (COVID-19) «Օմիկրոն» շտամի նոր մուտացիաները` «Տիֆոնը» և «Ցերբերը»: Վերջինը, ըստ գիտնականների, «Օմիկրոն»-ի BA.5 տարբերակի ճյուղն է: Կարելի է ենթադրել, որ այն հասել է նաև Հայաստան:

Ինչպես տեղեկացրել ենք նոյեմբերի 9-ի մեր հրապարակմամբ , «Հայտնաբերել են կորոնավիրուսի արհեստական ծագման ապացույցները, թիրախը մարդկությունն է, նպատակը` նրա քանակի կրճատումը»:

 

Արթուր Հովհաննիսյան