Նիկոլ Փաշինյանը՝ Էրդողանի հետ հանդիպման մասին

Ընդհանուր առմամբ, Թուրքիայի նախագահի հետ հանդիպումից դրական տպավորություն եմ ստացել։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Շատ կարևոր է արձանագրել, որ և՛ հեռախոսազրույցի, և՛ հանդիպման ընթացքում մեր ասածները անհամատեղելի չէին։ Սա չի նշանակում, որ բանակցային սեղանի շուրջ կա՛մ մենք, կա՛մ Թուրքիան հրաժարվել ենք մեր որևէ դիրքորոշումից։

Եթե լինի հետևողական աշխատանք, քաղաքական կամք և ցանկություն, ապա այդ խոսույթները կարող են համադրվել, ինչը նշանակում է հարաբերությունների կարգավորում»,-նշել է նա։