Ալիևն ու Էրդողանը քննարկել են Սոչիի բանակցությունների արդյունքները

Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սամարղանդում կայացած բանակցություններում քննարկել են Սոչիում կայացած եռակողմ հանդիպման արդյունքները և տարածաշրջանում տիրող իրավիճակը: Այս մասին գրել է  ՏԱՍՍ-ը՝ անդրադառնալով Ալիևի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությանը։

«Հանդիպումը, որում ընդգծվել է բոլոր ոլորտներում դաշնակցային հարաբերությունների վրա հիմնված մեր երկրների միջև բարեկամական և եղբայրական կապերի հաջող զարգացումը, քննարկվել են տարածաշրջանում տիրող իրավիճակը և անվտանգության հարցեր, տեղի է ունեցել մտքերի փոխանակում Սոչիի հանդիպման արդյունքների շուրջ»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Ալիևն ու Էրդողանը գտնվում են Սամարղանդում, որտեղ հինգշաբթի մեկնարկել է Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովը։