ՌԴ-ում պետական դավաճանության մեղադրանքով կալանավորվել է 21-ամյա Գլեբ Վերդիյանը

ՌԴ քաղաքացի Գլեբ Վերդիյանը, ով ձերբակալվել էր Մոսկվայում՝ դավաճանության փորձի մեղադրանքով, պատրաստվում էր պետական գաղտնիք պարունակող տեղեկությունը փոխանցել օտարերկրյա հատուկ ծառայություններին, սակայն ձերբակալվել էր ԱԴԾ-ի կողմից։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են իրավապահ մարմինները։

«Ուսանող Գլեբ Վերդիյանը ցանկացել է պետական գաղտնիք կազմող տեղեկությունները փոխանցել օտարերկրյա հետախուզական գործակալություններին, սակայն օպերատիվ գործունեության ընթացքում նրան հայտնաբերել և կալանավորել է ԱԴԾ-ն»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Վերդիյանը կալանավորվել է երկու ամիս ժամկետով, այսինքն՝ մինչև 2023 թվականի հունվարի 7-ը։