Փաշինյանը գաղտնի ուղերձ հղեց Բրյուսելին ու Ադրբեջանին (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանն է։

Լարիսա Ալավերդյանը, մասնավորաբար ասել է՝

  • Ադրբեջանը պատրաստվում է ամբողջ հայությանը ցեղասպանության ենթարկելու ծրագրի իրականացմանը։
  • Կառավարության նիստում Փաշինյանի հնչեցրած հետևյալ միտքը, թե․ «Ադրբեջանի նախագահն ինքն է դրժում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ հասցեագրման պայմանավորվածությունը, որը ձեռք է բերվել 2021 թվականի դեկտեմբերին, Բրյուսելում», մեզ համար անհայտ միտք է։ Այն գաղտնի ուղերձ էր ուղղված արտաքին լսարանին՝ Բրյուսելին ու Ադրբեջանին: Սա այն բառապաշարն է, որը  օգտագործում են փակ հանդիպումների ժամանակ։ Նման ձևակերպումը պարզաբանման խնդիր ունի։ Ես մեծ վտանգ եմ տեսնում Բրյուսելի հանդիպումից, որը տեղի է ունեցել փակ ռեժիմով»։
  • «Դեռ 2018-ի սեպտեմբերին ասել եմ, այս անձի (Նիկոլ Փաշինյանի-խմբ․) ազնվությանն ու ասված խոսքին ես չեմ հավատում։ Այստեղ կան եռակի, քառակի խաղեր։ Հայաստանի ներկայիս իշխանությունը  դարձել է ուժեղների ձեռքի խաղալիքը, և Հայաստանը պե՛տք է պայքարի ու ապացուցի, որ սրանք չեն մարմնավորում Հայաստանը, Արցախը»։
  • Կառավարության  նիստում այսօր Փաշինյանն ասում է, թե պետք է «օր առաջ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել»։ Նա այս մասին խոստացել է օտարներին, բայց ոչ հայ ժողովրդին․․․ Սրանք խաբեությամբ են ընտրվել, հայ ժողովրդին տվել են մեկ  խոստում, բայց հիմա կատարում են բոլորովին այլ բան։ Այս իշխանությունը լեգիտիմ չէ։
  • Ժոզեպներ ու միշելներ, լավ իմացեք՝ դուք Ադրբեջանի և Թուրքիայի հետ մասնակցում եք Արցախի ու Հայաստանի հայության վերջնական ցեղասպանությանը։ Դուք գո՞հ եք ձեզանից, դուք աղավաղեցիք մարդու իրավունքների մասին բոլոր աքսիոմները, մարդկանց տրված բոլոր պարտավորությունները, անկախ այն բանից թե նրանք որ տարածքներում են ապրում՝ ճանաչվա՞ծ, թե չճանաչված։ Դուք հանցակից եք դառնում»։

Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում։