ԱՀ ՔԿ ՏՔՎ Ասկերանի քննչական բաժնի նոր շենքը պատրաստ է շահագործման

Ասկերան քաղաքում Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի ՏՔՎ Ասկերանի քննչական բաժնի նոր շենքի կառուցման աշխատանքներն ավարտվել են։

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության Քաղաքաշինության նախարարությունից՝ նշելով, որ շենքն արդեն պատրաստ է շահագործման։

Կառուցումն իրականացվել է արագ հավաքովի թեթև կոնստրուկցիաներով։

Շենքի ընդհանուր մակերեսը կազմում է 205 քառակուսի մետր։ Շինաշխատանքները կատարվել են «Տարմա» ՍՊ ընկերության կողմից, իսկ ֆինանսավորումը՝ պետական բյուջեի միջոցներով։