Վրաստանում ՀՀ դեսպանին ընդունել է Վրաստանի վարչապետը

Նոյեմբերի 10-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունեց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Վերջինս շնորհավորեց ՀՀ դեսպանին՝ պաշտոնի ստանձնման կապակցությամբ և մաղթեց արդյունավետ աշխատանք Վրաստանում։

Կողմերը մտքեր փոխանակեցին Հայաստանի և Վրաստանի միջև ավանդական բարեկամական հարաբերությունների և բազմաոլորտ համագործակցության վերաբերյալ։

Անդրադարձ կատարվեց տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի, ընդգծվեց Հարավային Կովկասում տևական խաղաղության և կայունության հաստատման անհրաժեշտությունը։