Գլխավոր դատախազի տեղակալն ընդունել է ԱՄՆ Պետքարտուղարության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի ղեկավարին

ՀՀ գլխավոր դատախազի` ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալ Սրբուհի Գալյանը նոյեմբերի իննին ընդունել է  ԱՄՆ Պետքարտուղարության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի Եվրոպայի և Ասիայի ծրագրերի տնօրեն Ջեյմս Ափլգեյթի գլխավորած պատվիրակությանը:

Դատախազությունից հայտնում են, որ Սրբուհի Գալյանը բարձր է գնահատել  Բյուրոյի աջակցությունը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման նպատակով արդյունավետ գործունեություն ծավալելու, ոլորտում առկա խնդիրները լուծելու, պատասխանատու ստորաբաժանման ներուժն ու գործիքակազմը հանրային շահերինին ծառայեցնելու հարցում:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԱՄՆ Պետքարտուղարության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի հետ շարունակական և արդյունավետ  փոխգործակցության հեռանկարները: