Բայդենը խոստացել է կանխել Ուկրաինայի պատճառով երրորդ համաշխարհային պատերազմը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոստացել է թույլ չտալ ամերիկյան բանակի անմիջական մասնակցությունն ուկրաինական հակամարտությանը և չհրահրել երրորդ համաշխարհային պատերազմ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Այդ մասին Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների արդյունքներին հաջորդած մամուլի ասուլիսում։

«Ի դեպ, մենք Ուկրաինային քարտ-բլանշ չենք տվել: Շատ բաներ կան, որ մենք չենք արել: Օրինակ, ինձ շատ են խնդրել, որ ամերիկյան ինքնաթիռներն ապահովեն (անվտանգություն – խմբ.) օդային տարածք Ուկրաինայի վրայով։ Բայց ոչ։ մենք չենք պատրաստվում դա անել»,- ասել է Բայդենը։

Նա հավելել է, որ ԱՄՆ-ը մտադիր չէ ներքաշվել երրորդ համաշխարհային պատերազմի մեջ, խոցել ռուսական ինքնաթիռները և ուղղակիորեն ներգրավվել (հակամարտությունում – խմբ.)։

Ամերիկացի առաջնորդը նաև ասել է, որ չնայած Ուկրաինան ունի հեռահար զենքեր, Վաշինգտոնը չի ակնկալում, որ Կիևը կհրթիռակոծի  ռուսական տարածքը։