Հիշեք 1812 -ի Կուտուզովի Մոսկվան թշնամուն հանձնելու որոշումը

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը  ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Խերսոնում Ռուսաստանի նահանջից ու ռուսական ուժերի հնարավոր պարտությամբ ուրախացող նատօաթրքասերներ, շուտ մի ուրախացեք։

Իհարկե, իրավիճակը ռուսական ուժերի համար դյուրին չէ։

Ավելին. պետք է գիտակցել, որ ՌԴ-ի դիրքերի թուլացումից կարող են օգտվել Թուրքիան ու Ադրբեջանը։

Բայց Ռուսաստանի պատմությունը ցույց է տվել, որ նահանջին հաջորդում է մեծ հաղթանակը։

Հիշեք 1812 -ի Կուտուզովի Մոսկվան թշնամուն հանձնելու որոշումը։

Ի՞նչ եղավ դրանից հետո։

Ռուսական զորքերը հայտնվեցին Եվրոպայի սրտում ու գրավեցին Փարիզը։

Հ.Գ. Умом Россию не понять,

Аршином общим не измерить:

У ней особенная стать —

В Россию можно только верить.

Фёдор Тютчев.»։