ԱՄՆ-ի ընտրությունների արդյունքները չեն ազդի Ուկրաինայի աջակցության վրա. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը վստահություն է հայտնել, որ Կոնգրեսի ընտրությունների արդյունքում Ուկրաինային ԱՄՆ աջակցության մակարդակը չի փոխվի։

«Հասկանալի է, որ ԱՄՆ-ում ուժեղ աջակցություն կա Ուկրաինային շարունակական օգնության համար, և դա չի փոխվի ԱՄՆ-ում տեղի ունեցած ընտրությունների հետ», – «ՌԻԱ Նովոստի»-ն մեջբերել է Ստոլտենբերգի խոսքերը։