Դու դագաղների հետ եկար և չես հեռանում, հենց էդ դագաղներից կառչած․․․

Սինխրոն աշխատում են իլհամը և նիկոլը․․. մեկը Շուշիում է սպառնում իր զորքով, մատ է թափ տալիս ՀՀ-ի և Արցախի վրա, մյուսն անմիջապես, մեկ օր անց սա է ասում․ «Ալիևը ոչ միայն սպառնում է, այլև նախապատրաստում է Լեռնային Ղարաբաղի հայության ցեղասպանություն»: Բա դու ինչ մեխի գլուխ ես․․․ հորինածդ «խաղաղությա՞ն», որ իրական պատերազմի մեջ քաշեց երկիրը․․․ Բա ո՞ւր մնաց «կիրթ»-դ, այ, անկիրթ, ո՞ւր մնաց բանակցությունների մասին ալիևի հետ խոսելդ, ո՞ւր մնաց «ինչ ուզում, էն էլ բանակցում եմ»-դ, ո՞ւր մնացին այլ էշություններդ, ո՞ւր․․․ Ով-ով, ես հաստատ գիտեի հինգ տարի առաջ, ավելի հաստատ գիտեմ էսօր, էդ ամեն ինչդ ընդդեմ Արցախի և ընդդեմ ՀՀ-ի էիր դուրս տալիս․․ Ու այլևս ոչ մի տրամաբանություն կամ սթափ խոսք չի օգնում, ախր ի՞նչ ասեմ, սրանք շարունակում են իրենց հայակործան քայլերթը․․․ Ի՞նչ ասեմ․․․ Արցախում մարդիկ մեզանից ակնկալիք ունեն, նորմալ մարդիկ, իրական արցախցիները․ Նույնը և մայր հայրենիքում․․․ Հիմա, եթե ասեմ, այ ․․․․, իսկ «խաղաղության դարաշրջան» կեղծ օրակարգդ ո՞ւր ես մտցրել․․․ Ասե՞մ-չասե՞մ․․․ Ի՞նչ օգուտ․․․ Ու քանի դեռ սրանք են մեր երկրում «տեր-տիրական», մեկ ցեղասպանությունը սրանց քիչ է, անվերջ տանելու են նորանոր սպանությունների․․․  Դագաղները, որ հինգ տարի առաջ լցրեցիր քաղաքների փողոցներում, էսօր շարունակում ես լցնել դրանցով ամբողջ երկիրը․․․ Դու դագաղների հետ եկար և չես հեռանում, հենց էդ դագաղներից կառչած․․․

Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան էջից