Փորձենք հասկանալ, թե ինչ է կատարվում Ուկրաինայում ու ինչպես է դա անդրադառնալու մեզ վրա. Քաղաքագետ

Պարզ է, որ առանց Խերսոնը հանձնելու, պատերազմը չէր սառեցվել, որովհետեւ ողջ կենտրոնական Ուկրաինան, մինչեւ Կիեւ, Դնեպրով բեռնափոխադրումներ է իրականացնում դեպի Սեւ ծով, նաեւ երկրի ներսում։ Հանձնելով Դնեպրի աջ ափը, Ռուսաստանը կատարում է ԱՄՆ եւ Ուկրաինայի պահանջը պատերազմը սառեցնելու համար, մյուս կողմից գետի ձախ ափը պահելով, կարող է ցանկացած պահի կանգնեցնել նավարկությունը, դրանով ազդել իրավիճակի վրա։

Բայց սա դեռ մի կողմ սա թողնենք։ Ենթադրենք, այս վարկածը ճիշտ է, այդ դեպքում ինչ է շահել ԱՄՆ-ն ուկրաինական պատերազմից։

– Եվրոպան մեկուսացրել է Ռուսաստանից, ռուսական էժան հումքից ու կանգնացնել է ԵՄ տնտեսական զարգացումը, նրան զրկելով իր հետ մրցակցությունից։

– Եվրոպան զրկելով ռուսական էներգակիրների, նստեցրել է իր թանկ գազի ասեղի վրա, ստանալով գերշահույթներ։

– Եվրոպայի արդյունաբերության մի հատվածը կտեղափոխվի ԱՄՆ, դրանով կվերականգնի իր արդյունաբերությունը։

– Եվրոպայի ու Ռուսաստանի միջեւ Ուկրաինայում ու Լեհաստանում պատնեշ սարքելով, փակում է Չինական ապրանքների էժան բեռնափոխադրումների կարեւոր ցամաքային ուղին։

– Փակել է ռուսական զենքի շուկան, որն իր մրցակիցն էր։

– Թուլացնել է Ռուսաստանն ու նեղացրել Ռուսաստանի ազդեցության գոտին։

Կարելի է շարունակել թվարկել ձեռքբերումները։ Եթե Ռուսաստանի պատերազմը սառեցվի, ապա պետք է ենթադրել, որ Ռուսաստանը կընդունի ԱՄՆ խաղի որոշ կանոնները։

Հիմա, ելնելով այս կանխավարկածից, պետք է դրա մտածել ԱՄՆ հաջորդ քայլերի մասին։ Կարծես թե հաջորդ թատերաբեմը լինելու է Մերձավոր Արեւելքը եւ հիմնական թիրախը լինելու է Իրանը, որը հենց մեր ռեգիոնում է գտնվում։

Ինչ վերաբերվում է Չինաստանին, ապա դա արդեն երկարատեւ եւ բարդ պարտիա է։

 

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից