«Պարտվող խաղամոլը». իրանցի փորձագետը Ալիևին հիշեցրել է Ստամբուլի խաղատանը կորցրած 2 մլն դոլարի մասին

Իրանական «Irdiplomacy» վերլուծական կայքը հրապարակել է միջազգային հարաբերությունների փորձագետ Էհսան Մովախեդիանի հոդվածը՝ Իլհամ Ալիևի՝ Իրանի հասցեին սպառնալիքներ պարունակող վերջին հայտարարությունների վերաբերյալ։ Այս մասին գրել է infoteka24.ru-ն։

Նկատելով, որ Ալիևը սպառնում է Իրանին ռազմական հարձակմամբ, փորձագետը հավելել է.

«Ալիևը միշտ պարտվող խաղամոլ է։ Նա մոռացել է, որ երիտասարդ տարիներին, երբ նա 2 միլիոն դոլար է պարտվել Ստամբուլի կազինոյում, Իրանն է օգնել։ Կիպրոսում նա ավելի լուրջ խնդիրներ ուներ մոլախաղերի պատճառով, և այդ անգամ էլ Իրանը ազատեց մարդուն, որին վրացիները պատանդ էին վերցրել, նրա պարտքի պատճառով»։

Մովախեդիանը կարծում է, որ Ալիևների անշնորհակալ ընտանիքը մոռացել է, որ եթե Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ Իրանի օգնությունը չլիներ, Հայաստանը կհասներ Բաքու, և նրանք պետք է ապաստան խնդրեին Թավրիզից և գումար խնդրեին Իրանի կառավարությունից իրենց համար։

«Իրանի համբերությունն ու զսպվածությունը Ալիևին առիթ տվեց անցնելու իր սահմանները։ Եթե Բաքվի բռնապետը նորմալ պայմաններում և ալկոհոլ օգտագործելուց առաջ համեմատի Բաքվի և Իրանի ռազմական հնարավորությունները, ապա արագ կհասկանա, որ իր բանակը իրանականի դեմ մի քանի ժամ էլ չի դիմանա։ Ալիևին տապալելու համար Իրանը նույնիսկ հարյուրհազարավոր դոլարներ ծախսելու կարիք չունի։ Մի քանի անօդաչու թռչող սարքը բավական է, որ ադրբեջանական ճնշված ժողովուրդը նրան նետի պատմության աղբանոցը»,- կարծում է փորձագետը։