Իրանն Ադրբեջանում պետական հեղաշրջում կիրականացնի՞ (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Դիտակետ» հեղինակային հաղորդաշարի հյուրը «Իրավունքի և արժեքների գերակայություն»  իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Սարգիս Տեր-Եսայանն է։

Անդրադառնալով թուրքական լրատվամիջոցներից մեկի տարածած հայտարարությանը, իբրև Իրանը պատրաստվում է Ադրբեջանում պետական հեղաշրջում իրականացնել, Սարգիս Տեր-Եսայանը շեշտեց․«Քանի որ Իրանը թույլ չի տալիս, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտվի և Կապանում հիմնեց հյուպատոսություն, կարող ենք ենթադրել, որ Իրանը զգում է, որ գոյաբանական խնդրի առջև է կանգնած, քանի որ ըստ ադրբեջանական ֆեյք պատմության՝ գրված է, որ Ատրպատականը իրենց պատմական հայրենիքն է՝ Թավրիզ մայրաքաղաքով, և իրենք պատրաստվում են արևմտյան գործակալական ցանցի միջոցով այնպես անել, որ Ատրպատականը միացնեն Ադրբեջանին՝ Իրանը թողնելով բլոկադայի մեջ։ Իրանին մնում է երկու բան․ Ադրբեջանում հեղաշրջում իրականացնել, որպեսզի լռեցնի ադրբեջանցիներին կամ պատերազմի միջոցով դա անել»,-ընդգծեց «Իրավունքի և արժեքների գերակայություն»  իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահը։

Մանրամասները՝ տեսանյութում