Բրիտանիան ծանր կվճարի Իրանում անկարգությունների հրահրման համար. Իրանի տեղեկատվության նախարար

Անդրադառնալով Իրանում անկարգությունների հրահրման գործում արտասահմանցիների դերին, ԻԻՀ տեղեկատվության նախարարը հայտարարել է, որ Բրիտանիան ծանր կվճարի Իրանում անկարգությունների հրահրման համար: Այս մասին գրում է ParsToday-ը:

Հոջաթոլէսլամ Սեյեդ Իսմայիլ Խաթիբն Այաթոլլահ Խամենեիի ստեղծագործությունների պահպանման և հրապարակման գրասենյակի հետ զրույցում հայտարարել է, որ երկրում տեղի ունեցած վերջին իրադարձություններում Սիոնիստական ​​ռեժիմը կազմակերպել ու իրականացրել  է գործողությունները, Բրիտանիան քարոզչություն է իրականացրել, իսկ Սաուդյան Արաբիան ապահովել է ֆինանսավորումը:

Նշելով, որ Իրանը երբեք չի աջակցի մեկ այլ երկրում տեղի ունեցող անկարգություններին, ինչպես դա անում է Բրիտանիան, սակայն միևնույն ժամանակ չի կանխի նման գործողությությունները, Իսմայիլ Խաթիբը հավելել է, որ Բրիտանիան ծանր կվճարի  Իրանում անկարգությունների հրահրման համար:

ԻԻՀ տեղեկատվության նախարարը հայտարարել է, որ Iran International լրատվական գործակալությունն Իրանում ճանաչվել է  ահաբեկչական կազմակերպություն, հավելելով. «Գործակալության աշխատակիցները հետախուզման մեջ են Իրանի տեղեկատվության նախարարության կողմից, և ահաբեկչական այս կազմակերպության հետ ցանկացած կապ կդիտարկվի որպես ահաբեկչական տիրույթ մուտք գործելու և ազգային անվտանգության դեմ ուղված սպառնալիք»։