Այսօր լրանում է դավադիր պատերազմի 2 տարին, բայց մինչ օրս ոչ մի դավաճան չի դատապարտվել

2018թ-ին երբ տաբռը սկսեց քոչը, շատերս նախազգուշացնում էինք ծանր և անդառնալի հետևանքների մասին, բայց լսողն ո՞վ էր։ Կարևորը զոմբիացած մասան իր էյֆորիայի գագաթնակետին էր գտնվում, և նրան ուշքի բերելը անհնարին էր։

Ամբոխները խելագարված հեղեղել էին փողոցները և պահանջում էին ՝ երկրի անվտանգության երաշխավորի հրաժարականը, և իրենց համար էական չէր թե ո՞վ կփոխարաինի Արցախի հերոսին։ Սցենարը պարզ էր, դերերը բաժանված էին, իսկ խելագարված ամբոխը չէր էլ նկատում այդ ամենի արհեստածին և արևմտյան տեխնոկոգիաների անմիջական ներգործությունը։

Ցավոք, սրտի հերոսին փոխարինեցին դասալիքով, որը անձամբ հայտարարեց իր իզմերներ չունենալու մասին, ի լուր ողջ աշխարհի։ Դասալիքը այնքան էր շլացել իշխանության փայլից որ «ծովը ծնկներից» էր պատկերացնում։ Նրա գոռոզամտության, չափից դուրս հանցավոր ինքնավստահության և տգիտության արդյունքում Արցախի դեմ սանձազերծվեց ցեղասպան պատերազմ, որը տևեց 44օր։

44 օր սուտ լուրերով և «հաղթելու ենք» ֊ով կերակրեցին ժողովրդին, այն ինչ սպանդանոցի էին վերածել Արցախն ու Պաշտպանության Բանակը։ Բաքվի բռնապետը հայտարարում էր օրեցոր իր կողմից գրավվող գյուղերի և քաղաքների մասին, իսկ սրանք պաշտոնապես հերքում էին։

44 օր տևած այդ դավճանության արդյունքում Հայոց հնագույն բերդաքաղաք Շուշին ճանաչվեց ՝ դժբախտ և դժգույն, Գորիս-Կապան 21կմ ճանապարհատվածը պաշտոնապես նվիրաբերվեց ցեղասպան և զավթիչ թշնամուն։ Այստեղ էլ արևմուտքը ակիվ հետևում և հրահանգավորում էր իր եվնուխներին, որ հանկարծ Հայ ժողովուրդը թմբիրից չարթնանա, Հայկական բանակը առաջընթաց չունենա և հակահարված չկարողանա տալ։

44-օրյա ստի և կեղծիքի քարոզիչ արծրունհովհաննիսյանը անձամբ էր հրահանգավորում անցնում ազատություն ռ/կ խմբագրությունում, ամենաբարձր մակարդակով։ Իսկ հանրության աչքին առավել արժանահավատ թվալու համար հայտարարում էր, որ ՝ ինքն անձամբ է գնում դեպքի վայր և մինչև անձամբ չի ստուգում լուրի հավաստիությունը, այն չի հրապարակում։

44-օրյա դավադիր պատերազմին մեր սփյուռքի կողմից ուղարկված դրամական օգնությունը, կառավարության նիստի ժամանակ երկրի ոչ բարով ղեկավարը պետականացրեց և այն տվեց կառավարության պարգևավճարների ֆոնդին։ Իսկ նյութատեխնիկական օգնությունները այդպես էլ առաջնագիծ չհասան։

44-օրյա պատերազմի անմահացած հերոսների իրական թիվը դեռ գաղտնի է պահվում, անգամ գերիների թիվը չի հրապարակվում։ Այնինչ ցեղասպան թշնամին իր ահաբեկիչներին որպես հերոս է ներկայացնում։

Այսօր լրանում է դավադիր պատերազմի 2 տարին, բայց մինչ օրս ոչ մի դավաճան չի դատապարտվել։ Կապիտուլյացիա ստորագրածը դեռ ՀՀ փաստացի ղեկավարն է։

Արմեն Ամիրջանյանի ֆեյսբուքյան էջից