Նենսի Փելոսին վերընտրվել է

Ներկայացուցիչների պալատի ներկայիս խոսնակ Նենսի Փելոսին ընտրություններից հետո կմտնի Կոնգրեսի նոր կազմ: «ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է, որ այսպիսի կանխատեսում է արել NBC News-ը։

Ինչպես նշում է հեռուստաալիքը, Սան Ֆրանցիսկո քաղաքի իր ընտրական շրջանում Փելոսին հաղթում է հանրապետական թեկնածուին՝ հավաքելով ձայների 82%-ը։

Փելոսին Ներկայացուցիչների պալատում է 1987 թվականից և Կոնգրեսում իր հաջորդ ժամկետի ավարտին կդառնա 84 տարեկան, որից 37-ը՝ օրենսդիրի կարգավիճակում: Ավելին, եթե հանրապետականները զբաղեցնեն պալատի մանդատների մեծամասնությունը, խոսնակը կընտրվի իրենց կուսակցության ներկայացուցիչներից։