Պատերազմը չի դադարել…

Իննին կնքված կապիտուլացիան ընդամենը թշնամուն առավել բարենպաստ պայմաններ ապահովելու, թշնամու հետագա հաղթանակին նպաստելու համար էր։

Իննի փաստաթուղթը թշնամու տեղական ներկայացուցչին վերընտրվելու, մինչև վերջ թուրքական ծրագրերն ապահովելու համար էր։

Իննը մեր պարտության, հայրենիքի, լավագույն տղերքի, ինքնասիրության կորստի օրն է, որ դեռ չի ավարտվել…

Մեր ինքնասիրությունը, հայրենիքը չի վերականգնվի, տղաների ցավը և վրեժը չի լուծվի քանի դեռ նոյեմբերի իննի էջը փակ չէ, քանի դեռ ոչ մեկը չի դատապարտվել, քանի դեռ հայրենիքի դավաճանությունը մեզանում չի ընկալվել, որպես ամենածանր ու մահացու մեղք

Մեր կորուստները դեռ ավելի ծանր են լինելու, քանզի նոյեմբերի իննը դեռ շարունակվում է։

Կարապետ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից