Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի ադրբեջանցիները մոռանան նոյեմբերի 8-ի իրենց պայմանական հաղթանակի մասին

ՀՀԿ ԳՄ անդամ, ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր  էջում գրում է․

«Եթե բոլոր ոլորտներում Հայաստանին պարտված  Ադրբեջանում (խոստովանությունն Ալիևինն է) 2020թ. ից հետո նոյեմբերի 8-ը նշվում է որպես հաղթանակի օր,  ուրեմն նոյեմբերի 9-ը Հայաստանում պետք է հիշվի և դատապարտվի որպես կառավարող վենախավի դավաճանության օր:

Որպեսզի հայ ժողովրդի պատմության մեջ նոյեմբերի 9-ի համազգային ամոթը չհիշվի որպես դավաճանության օր, մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի ադրբեջանցիները մոռանան նոյեմբերի 8-ի իրենց պայմանական հաղթանակի մասին: Այնպես, ինչպես իրենք են ցանկանում մեզ մոռացության տալ մայիսի 8-ի Շուշիի հաղթանակի օրը:

Իսկ մինչ այդ, բոլոր տիպի նիկոլները պետք է պատասխան տան իրենց ազգակործան մեղքերի համար: Հայ ժողովուրդը պետք է փաստերով ճանաչի ու իմանա նիկոլիզմի ակունքների և նրանց համար իշխանությունը զավթելու նպատակների մասին ողջ ճշմարտությունը:»