ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը ժամանել է Թեհրան

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը Թեհրան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի (ԱԱԽ) քարտուղար, կոնտրադմիրալ Ալի Շամխանիի պաշտոնական հրավերով, հայտնում է Mehr-ը։

Այցի ընթացքում նախատեսվում են Պատրուշևի հանդիպումները Իրանի քաղաքական եւ տնտեսական բարձրաստիճան գործիչների հետ՝ երկկողմ հարաբերությունների զարգացման ու ընդլայնման, միջազգային ասպարեզում համագործակցության հարցեր քննարկելու համար։

Պատրուշևին տնտեսական պատվիրակություն է ուղեկցում։