Պրահա, Սոչի, Վաշինգտոն, ․․․․ ինչ է պլանավորում աշխարհը Հայաստանի հետ կապված (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրը ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ, քաղաքական գործիչ և վերլուծաբան Արման Աբովյանն է:

Քաղաքական գործիչը ընդգրկուն վերլուծության ենթարկեց Պրահայում, Սոչիում, երեկ էլ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների և ներկայացուցիչների հանդիպումները Արևելքի և Արևմուտքի միջնորդությամբ՝ որակելով այն մի գործընթաց, որը մտնում է կոնկրետ քաղաքական տրամաբանության մեջ․ «Այն, ինչ մենք տեսնում ենք, տեղավորվում է այն տրամաբանության մեջ, որը ձևավորվել է տարածաշրջանում առ այն, որ այսպես կոչված խաղաղության պայմանագրի շղարշի տակ, որն իրականում խաղաղության պայմանագիր չէ, այլ այդ գործընթացը կարելի է անվանել ազգային ինքնասպանության ընդհանուր համաձայնություն կամ փաստաթուղթ, կամ ձևաչափ, այդ ձևաչափի մեջ է տեղավորվում, և այնտեղ թե Պրահան, թե Սոչին, թե վաշինգտոնյան վերջին այցը պետք  է դիտարկել ընդամենը խոշոր խաղացողների միջև մրցակցության շատ առերևույթ արտացոլումներ»։

Անդրադառնալով արևմտյան և արևելյան տարբերակներին՝ բանախոսը արևելյան տեսլականում  կարևորեց Իրանի գործոնը, որը վճռորոշ դերակատարություն ունեցող պետություններից մեկն է։

Խոսելով Շուշիում Ալիևի վերջին հայտարարություններից, որն այսօր հայտարարել է, թե բարձրացրել է Ադրբեջանի ռազմական բյուջեն, խոսել է կրկին հայաստանյան ռևանշիստական ուժերի մասին և հիշեցրել հայ ժողովրդին, որ սեպտեմբերի 13-14-ից հետո ադրբեջանական զինված ուժերը տեղակայված են հիմնական ռազմավարական բարձունքներում, և «Հայաստանը պետք է լավ հասկանա, թե ինչ է դա նշանակում։ Այսօր այդ ռազմավարական բարձունքներից կարող ենք տեսնել Կապան, Գորիս, Ջերմուկ  քաղաքները։ Սրան բոլորը իրողություններ են», Արման Աբովյանն ընդգծեց, որ Ալիևը խոսում է շանտաժի լեզվով, մեսիջ է ուղարկում տեղացի ադրբեջանասերներին առ այն, որ ռազմական բյուջեն է ավելացնում և  միջանցքը պարտավորություն է, որը ստանձնել է Հայաստանը։

Մանրամասները՝ տեսանյութում