Ոստիկանները գոռում էին՝ կանգնեք, չշարժվեք, չշնչեք, օ՜յ, ստոպ, վայ․ պարզվեց ի՞նչ՝ Նիկոլն է անցնում (տեսանյութ)

Իշխանությունը դարձյալ փորձում է իր հայտնի  մեթոդներով՝  կալանավորելով, քրեական գործեր սարքելով`  լռեցնել  ակտիվ, փաստարկված, սուր խոսք հնչեցնող  ընդդիմադիրներին:

Լուրեր կան, որ իշխանությունը նպատակ ունի շինծու քրեական գործի շրջանակում կալանավորել նաև ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին: Ինչպես Աշոտյանն է գրել ֆեյսբուքյան իր էջում. «Մեզ որևէ շինծու քրեական գործերով չեն կարող լռեցնել, քանի որ մեր պայքարը արդար է Հայաստանի և Արցախի պահպանման գործում»։

Եվ իրապես,  ամենևին պատահական չէ, որ ընտրվել է այս պահը․ առջևում ադրբեջանա-թուրքական ծրագրի, այսպես կոչված «խաղաղության պայմանագրի»  ստորագրման փուլն է, և Հայաստանի թրաքահպատակ իշխանությունը, որը պատրաստվում է մեկ ստորագրությամբ  Արցախն ամբողջությամբ  հանձնել թշնամուն,  գործընթացից առաջ փորձում է լռեցնել հանուն Արցախի պայքարող ընդդիմադիրներին։

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը «Անվտանգություն և ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանն է։

Նա, մասնավորաբար ասել է․

  • Այն, ինչ փորձ է արվում անել Արմեն Աշոտյանի հանդեպ, դա քաղաքական բեսպրեդել է, նրա դեմ իրականացվողը քաղաքական խայտառակ ակտ է լինելու։  Կան ընդդիմադիրներ, որոնք ընդամենը դատարկ բալալայկա են, բալվաններ են, ովքեր կարող են խոսել, աղմուկ հանել,  ճղճղալ, բայց նրանց խոսքը քաղաքական կշիռ չունի ո՛չ հայաստանյան հասարակության վրա, ո՛չ էլ արտաքին աշխարհում։  Արմենն այն եզակի  քաղաքական գործիչներից է,  ում խոսքը փաստարակված է, ազդեցիկ է ոչ միայն ներհայաստանյան լսարանի համար,  այլև արտաքին աշխարհում՝ իր ունեցած կապերով։  Ես իմ եվրոպացի գործընկերներից գիտեմ, թե ինչպիսի հսկայական աշխատանք է նա անում՝ հանուն Հայաստանի Հանրապետության ու Արցախի հարցում։ Եվ քանի որ այս իշխանության համար Արմենը վտանգավոր է ոչ միայն որպես ներհայաստանյան կարևորագույն գործոն, այլև այս իշխանությունը չի ուզում, որ Արմեն Աշոտյանը, Նաիրա Զոհրաբյանը, Դավիթ Շահնազարյանը եվրոպաներում խոսեն Արցախի ինքնորոշման իրավունքի մասին»։
  • «Մենք այդ ռուբիկոնը վաղուց անցել ենք, այն, ինչ այս իշխանությունն արել է իմ հանդեպ, տարբեր ընդդիմադիրների հանդեպ՝ քիթը խոթելով մարդկանց անձնական կյանքի մեջ, այդ կերպ մեզ փորձել են վախեցնել, ահաբեկել, բայց մենք կորցելու բան չունենք, մենք կորցրել ու կորցնում ենք ամենակարևորը՝ մեր երկիրը»։
  • «Շատ ցավալի է, որ ընդդիմությունը ցանկացած քննադատություն սվիններով է ընդունում․․․ Ո՞րն է ընդդիմության քաղաքական առաջարկը, որն է ընդդիմության օրակարգը, ոչինչ չկա։ Ես ուզում եմ հավատալ, որ այդ քաղաքական դեմքերը՝ բոլորը, պետք  է փոխվեն։ Սա  ընդդիմության վերջին հանրահավաքն էր։ Ես վստահ էի, որ այս հանրահավաքը պրավալային է լինելու, ու խոսեցին նույն դեմքերը․․․
  • Ընդդիմությունը սխալ մարտավարությամբ է գնում, ասում են՝ 1-ինը թող լինի կրիտիկական մասսան, 2-րդը՝ գործողություն, 3-րդը՝ իմպիչմենտ, հրաժարական։ Ո՛չ։ Տեղերը պետք է փոխել՝ նախ գործողություն, հետո կրիտիկական մասսա, որից հետո՝ իմպիչմենտ և հրաժարական»։

Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում։