Գյումրու կառապանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել

Գյումրու կենտրոնում ձիուն ամրացված կառքով հյուրերին պտտող քաղաքացու նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։
Համացանցում քաղաքացիներն ահազանգել են, որ կառապանը դաժան վերաբերմունք է ցուցաբերում իր ձիու նկատմամբ՝ շահագործելով կենդանուն բաց վերքով։
Ոստիկանությունը ստուգողական գործողություններ է իրականացրել, հրապարակման հիման վրա ոստիկանության Կումայրու բաժնում կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին՝ քրեական վարույթ նախաձեռնելու համար։

Ոստիկանությունից տեղեկացրել են՝ նոյեմբերի 7-ին փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։