Դատավորների միությունում դիմություն-ընդդիմություն չկա. Արթուր Ստեփանյան

Դատավորների միության նախագահի և փոխնախագահի ընտրության կարգը տեղի է ունենում դատավորների ընդհանուր ժողովում, իսկ ընդհանուր ժողովի աննախադեպ բարձր մակարդակը, Ալեքսանդր Ազարյանի ստացած ձայների քանակը ևս վկայում է այն մասին, որ նա ունի բարձր լեգիտիմություն։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 8-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, Դատավորների միության փոխնախագահ Արթուր Ստեփանյանը՝ չհամաձայնելով պնդումներին, դատավորները կաշկանդված են, ուղիղ միջամտություն կա իշխանության կողմից հատկապես  այն գործերի դեպքում, որոնք քաղաքական ուղղվածություն ունեն։

Լրագրողի դիտարկմանը, թե դատավորները, որոնք ըստ ԶԼՄ-ների՝ իշխանահաճո են, պատվերներ են կատարում, նրանց և Դատավորների միության միջև բախումներ են լինում, դատավոր Արուսյակ Ալեքսանյանը նաև հեռացել է Միությունից, Ստեփանյանն ասաց. «Դատական իշխանությունում, այդ թվում, Դատավորների միությունում դիմություն-ընդդիմություն չկա, մի դատավորների համայնք է, բնական է, որ յուրաքանչյուրս կարող ենք ունենալ տարբեր կարծիքներ, առավել ևս, դատավորները, քանի որ դատավորներն ամեն օր իրականացնում են արդարադատություն, հասարակ քաղաքացիական գործերով ես կարող մի մոտեցում կարող եմ ունենալ, մյուս դատավորը՝ մեկ այլ, բայց դա չի նշանակում ընդդիմանալ։ Արուսյակ Ալեքսանյանը դիմումը գրեց՝ հեռացավ, դա իր ցանկությունն էր, որովհետև անդամակցելը և հեռանալը ցանկությամբ է»։