ՀԱՊԿ երկրների ԳՇ պետերը կքննարկեն ռազմական համագործակցության զարգացումը

ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմական համագործակցության զարգացման հարցերի վերաբերյալ Ռազմական կոմիտեի նիստը տեղի կունենա նոյեմբերի 10-ին տեսակոնֆերանսի ռեժիմով, ԲԵԼՏԱ-ին տեղեկացրել է ՀԱՊԿ-ի Միավորված շտաբի մամուլի քարտուղար Վլադիսլավ Շչեգրիկովիչը։

«Նախատեսվում է քննարկել ռազմական անվտանգության մարտահրավերները և սպառնալիքները ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության շրջաններում և դրանց դիմակայելու միջոցները, ՀԱՊԿ-ի խաղաղապահ պոտենցիալի զարգացումը, այդ թվում խաղաղապահ գործունեությանը ՄԱԿ-ի ընդգրկմամբ, կազմակերպության և ՀԱՊԿ-ի անդամ պետությունների պետական (ռազմական) ավիացիայի միջազգային թռիչքների ապահովման կատարելագործումը, մի շարք հրատապ հարցեր»,- նշել է մամուլի քարտուղարը։

Միջոցառումը տեղի կունենա ՀԱՊԿ-ի Ռազմական կոմիտեի նախագահ, Ռուսաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, ՌԴ պաշտպանության առաջին փոխնախարար, բանակի գեներալ Վալերի Գերասիմովի ղեկավարությամբ։ Կմասնակցեն Բելառուսի, Հայաստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի զինված ուժերի շտաբների պետերը, ՀԱՊԿ-ի Միավորված շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը, ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Թահիր Խայրուլոևը։