Թրամփը խոստացել է «շատ կարևոր» հայտարարություն անել Ֆլորիդայում

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է «շատ կարևոր» հայտարարություն անել Ֆլորիդայում։ Այս մասին նա հայտարարել է Օհայո նահանգում կայացած հանրահավաքում իր ելույթի ժամանակ, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ես պատրաստվում եմ շատ կարևոր հայտարարություն անել նոյեմբերի 15-ին, Ֆլորիդայի Փալմ Բիչ քաղաքում»,- ասել է նա:

Ավելի վաղ CNN-ը՝ վկայակոչելով երեք աղբյուրների, հայտնել էր, որ Թրամփը «ակտիվորեն քննարկում է» 2024 թվականի ընտրություններին իր մասնակցության մասին պաշտոնապես հայտարարելու հնարավորությունը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ Թրամփն այսպիսով ցանկանում է իրեն նախապես վերագրել Հանրապետական կուսակցության հաղթանակը, որն ակնկալվում է երեքշաբթի օրը նախատեսված Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների արդյունքներով։