Ռուս զինվորականները խոսել են Ուկրաինայի ԶՈՒ շարքերում լեհ կին վարձկանների մասին

Լեհ կին վարձկանները մասնակցել են Ուկրաինայի զինված ուժերի հարձակմանը,  այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Խարկովի մարզում գտնվող  ռուս զինծառայողը։

«Այնտեղ շատ վարձկաններ կային, այդ վարձկանների մեջ նույնիսկ լեհ կանայք կային։ Նրանց այնտեղ մերոնք տեսել են, նույնիսկ դիակները ավելի ուշ հավաքել են»,- ասել է աղբյուրը։

Նրա խոսքով, պրակտիկան ցույց է տվել, որ «ոչ բոլորը կարող են տղամարդու պես կռվել»։ Գործակալության զրուցակիցն անվանել է այն դեպքերը, երբ հակառակորդը անօդաչու թռչող սարքերից զինամթերք է նետել ռուսական դիրքերի վրա և կանանց ուղարկել հարձակման, գործակալության զրուցակիցը դա անվանել է «առնետություն»։