Երևանի Կենտրոնում հնչել են կրակոցներ, հայտնաբերվել են մարտական ատրճանակներ, վնասված ավտոմեքենաներ․ Shamsyan.com

Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում և ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում ժամը 20։30-ին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երվանդ Քոչար փողոցում մի խումբ երիտասարդների միջև զինված վիճաբանություն է տեղի ունենում։

Կենտրոնական բաժին են տեղափոխել 2 վնասված ավտոմեքենա։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նշված ավտոմեքենաները կապ ունեն միջադեպի հետ։

Ոստիկանները հայտնաբերել են 1 հատ մարտական թմբուկավոր ատրճանակ, իսկ Mazda 6 մակնիշի ավտոմեքենայում՝ վարորդի նստատեղին մեկ այլ մարտական զենք, և ավտոմեքենայի դռան գաղտնի վայրում մեկ այլ մարտական զենք։

Բերման ենթարկվածների մեջ կան «ոսկե երիտասարդներ», մի մասին էլ ոստիկանությունը որոնում է ու պարզել է նրանց ինքնությունը։