Օդալուսանկարահանվել են Մեղրու բերդի տարածքը՝ իր դիտակետ-աշտարակներով և Անապաստանաց վանքը

ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հուշարձանների պահպանության բաժնի և ՊՄՊ Սյունիքի մարզային ծառայության աշխատակիցների ջանքերով իրականացվում են Մեղրու տարածաշրջանի աշխարհագրական բարդ, մեկուսացված տեղանքներում գտնվող բերդերի, դիտակետ-աշտարակների օդալուսանկարահանման և թվայնացման աշխատանքները:

ՊՈԱԿ-ից հայտնում են, որ թվայնացվել են «Արևիկ» ազգային պարկի տարածքում գտնվող Տերտերասարի ամրոցը, Կալերի Բերդաքար ամրոցը, ինչպես նաև օդալուսանկարահանվել են Մեղրու բերդի տարածքը՝ իր դիտակետ-աշտարակներով և Սուրբ Հովհաննես եկեղեցին կամ Անապաստանաց վանքը: