Ռուսաստանի նախագահը հայ բանասերին պարգևատրել է Պուշկինի մեդալով․ Սերգեյ Կոպիրկին

Խորհրդային հայ բանասեր Միխայիլ Ամիրխանյանը պարգևատրվել է Պուշկինի մեդալով։ Նոյեմբերի 7-ին Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական ​​համալսարանի ուսանողների և  դասախոսների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Նա պարզաբանեց, որ մեդալը շնորհել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Ամիրխանյանը պարգևատրվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային, հումանիտար կապերի զարգացման գործում ներդրման համար»,- հավելել է դեսպանը։