Իրանն ուշադրություն է դարձնում Կովկասին. The National Interest

Արտաքին գործերի նախարար Ամիր Աբդոլահիանի եռօրյա այցը Հայաստան և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զորավարժություններն Արաքս գետի մոտ վկայում են այն մասին, որ փոխվել է Իրանի ռազմավարությունն իր հյուսիսարևմտյան տարածաշրջանի նկատմամբ։

Չնայած Իրանի ինքնին կարևոր դիվանագիտական և ռազմական նախաձեռնություններն արտացոլում են ոչ միայն մոտեցումն իր հյուսիսարևմտյան տարածաշրջանին Լեռնային Ղարաբաղում պատերազմից հետո, դրանք արտացոլում են նաև օտարերկրյա միջամտությանն ու այն բանին դիմակայելու նրա ջանքերը, որոնք նա համարում է անջատողական շարժումներ իր սահմանների ներսում և իր հարևանների շրջանում։ ParsToday-ի փոխանցմամբ, այս մասին գրել է Ալեքսանդր Նահմանը The National Interest-ի իր հոդվածում։

«Այն ժամանակ, երբ Իրանը չեզոքության պաշտոնական քաղաքականություն էր վարում Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ Խորհրդային Միության փլուզումից հետո, Թուրքիայի միջամտությունն Ադրբեջանի օգտին 2020թ. Ղարաբաղյան պատերազմում, Իրանին դրդեց ավելի մեծ օժանդակություն տրամադրել Հայաստանին։ Իրանի հետաքրքրվածությունն այստեղ երկակի է։ Մի կողմից՝ Իրանը էքզիստենցիալ առումով է հետաքրքրված իր հարևանների սահմանների ամբողջականության պահպանմամբ, որոնք երկրի պատմության մեջ տարբեր ժամանակներում փոփոխվել են, հատկապես հյուսիսում, քանի որ թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը մի ժամանակ Իրանի մասն էին։

Մյուս կողմից՝ սահմաններն անվտանգ պահելը նվազեցնում է օտարերկրյա միջամտությունը և անջատողականների դիմադրությունը։ Բայց բռնության սաստկացումը Հայաստանի և Ադրբեջանի միջև այս տարվա սեպտեմբերին և հոկտեմբերին համընկավ Իրանում զանգվածային ցույցերին, ինչպես նաև զինված հակամարտությունների՝ Քրդստանում, երկու դեպքում էլ Իրանը մեղադրում է օտարերկրյա միջամտությունը և անջատողական ապստամբությունը։

Հոկտեմբերի 22-ին ԻՀՊԿ-ն և արտաքին գործերի նախարար Ամիր-Աբդոլահիանն ավարտեցին զորավարժություններն Արաքս գետի մոտ և դիվանագիտական ուղևորությունը Հայաստան, ինչն ավարտվեց Կապանում հյուպատոսության բացմամբ։ Ուղևորության ընթացքում Ամիր Աբդոլահիանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել է Հյուսիս-Հարավ միջանցքի պահպանման և զարգացման անհրաժեշտությունը, որը կգործի որպես տարանցիկ երթուղի Պարսից ծոցի և Սև ծովի միջև Հայաստանով և Վրաստանով։ Նա նաև ընդգծել է, որ Թեհրանը  դեմ է տարածաշրջանում սահմանների որևէ փոփոխության։

Ամիր Աբդոլահիանի հայտարարությունը սահմանների փոփոխության մասին ուղիղ վերաբերում է վիճելի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանին, և Թուրքիայի ու Ադրբեջանի զուգահեռ ջանքերին՝ Զանգեզուրի միջանցքի մասին, որն անցնելու է Հայաստանի հարավային սահմանով և Թուրքիային տրամադրելու է ուղիղ հասանելիություն Կենտրոնական Ասիային՝ նվազագույնի հասցնելով իրանական ազդեցությունը։

Հոկտեմբերի վերջին Փաշինյանը հանդիպել է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և նախագահ Ռայիսիի հետ, որպեսզի լուծի այս հարցերը դիվանագիտական ճանապարհով, ընդ որում՝ Ռայիսին դեմ է Զանգեզուրի միջանցքին։

Ներկայում, Ուկրաինայում պատերազմի պատճառով, Զանգեզուրի միջանցքը կդառնար Արևելք-Արևմուտք այնքան անհրաժեշտ այլընտրանքը։ Այնուամենայնիվ, Իրանն աջակցել է Հյուսիս-Հարավ միջանցքին, որովհետև ավելի շատ կշահեր Պարսից ծոց-Սև ծով տարանցման երթուղուց, քան Արևելք-Արևմուտք երթուղուց Կովկասում։ Զանգեզուրի միջանցքը անդրադառնում է նաև Ռուսաստանի և Թուրքիայի շահերին։

ԻՀՊԿ-ի միաժամանակյա զորավարժություններն Արաքս գետի մոտ արտացոլում են Իրանի երկու կարևոր խնդիրները։ Առաջին խնդիրը կապված է Զանգեզուրի միջանցքի հետ, որը կարող է խոչընդոտներ ստեղծել իրանա-հայկական սահմանին։ Լրացուցիչ խնդիր են ներկայացնում իրանցի որոշ օրենսդիրներ Կովկասում և Կենտրոնական Ասիայում Իսրայելի ներկայության հետ կապված»։