«Վերելք»․ Խոհեր վերջին հանրահավաքի շուրջ (տեսանյութ)

Նոյեմբերի 5-ին Արցախի տագնապալի կանչով հանրահավաք անցկացվեց։ Ահա այսպիսի ցավոտ արձագանքներ եղան համացանցում հանրահավաքի մասնակիցների կողմից՝-«Սա Հայաստանի, մեր տների, այն ամենի, ինչ մենք սիրում էինք, վերջն է»․-«Շատ դժվար է դիտել, թե ինչպես ենք կամավոր ինքնաոչնչանում»։- «Մենք խայտառակվեցինք»։
Ինչո՞ւ եղավ այսպես, ինչո՞ւ Արցախյան շարժման ժամանակ մայրաքաղաքի հրապարակները 100-հազարանոց ցույցերով հեղեղած մեր ժողովուրդն անտարբեր եղավ այս անգամ։
«Վերելքի» այս թողարկման ընթացքում ներկայացվում է մտահոգիչ այս հարցերի պատասխանի մի տարբերակ։
Մանրամասները՝ տեսանյութում

Հաղորդման ժամանակ հնչած տեսակետներին կարող եք արձագանքել այստեղ՝ https://www.facebook.com/groups/738623576474779