Սիրիայում զինյալների ճամբարի վրա հարձակման հետևանքով զոհվել են ահաբեկիչների առաջնորդներ

Սիրիայի ռազմաօդային ուժերը ոչնչացրել են «Ջաբհաթ ան-Նուսրա» խմբավորման զինյալների ուսումնական ճամբարը, որոնց թվում եղել են ահաբեկիչների երկու առաջնորդներ. ասել է Արաբական Հանրապետությունում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ Օլեգ Եգորովը։

Ավելի վաղ իսլամիստները հարձակվել էին Լաթաքիա նահանգում սիրիական կառավարական ուժերի դիրքերի վրա։

«Հարձակման արդյունքում Աշխանի-Թահթանի բնակավայրի մոտ ոչնչացվել է զինյալների ուսումնական ճամբարը և անօրինական զինված խմբավորումների ստորգետնյա ապաստարանները, ոչնչացվել է 93 գրոհային, այդ թվում՝ դաշտային հրամանատարներ Սադամ Ադ-Դեդալին և Աբդուլլահ Ալ-Ահմեդը։ Ահաբեկչական խմբավորման 135 անդամներ ծանր վիրավորվել են»,- Եգորովի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նա հավելել է, որ ոչնչացվել է նաև անօդաչու թռչող սարքերի հավաքման արտադրամաս։