Փաշինյանն ատում է Արցախը, գեներալներին, բոլորին, բացի թուրքերից (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Դիտակետ» հեղինակային հաղորդաշարի հյուրը  մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանն է։

Անդրադառնալով նոյեմբերի 5-ին տեղի ունեցած հանրահավաքին՝ մեդիափորձագետը շեշտեց․ «Իմ կարծիքով հաջողված հանրահավաք էր, չնայած ավարտից հետո բազմաթիվ տեղերից քննադատություններ հնչեցին։ Առաջինը շատ մարդ չի հասկացել՝ ինչի համար է այդ օրը նա եկել հանրահավաքի, և ինչին է այն նվիրված։ Հանրահավաքը նվիրված էր Արցախին, և նպատակն էր նեցուկ կանգնել արցախահայությանը, որոնք դրանից մի քանի օր առաջ Վերածննդի հրապարակում մեծ հավաք էին արել, սա կարելի էր դիտարկել նաև հերթական ռեֆերենդում, որտեղ ևս մեկ անգամ ասվեց, որ արցախահայությունը պատրաստ չէ լինել Ադրբեջանի կազմում, այլ ուզում է անկախ ապրել և պաշտպանել իր ազատ կողմնորոշման արտահայտման իրավունքը։ Երկրորդ կարևոր կետը, որ տեղի ունեցավ, դա Վեհափառի օրհնությամբ Բագրատ Սրբազանի զգացական ելույթն էր, որտեղ ի ցույց դրվեց, որ եկեղեցին Արցախի կողքին է։ Այս հավաքը զգուշացնում էր իշխանություններին և պահանջում փոխել բանակցողին»,-ընդգծեց Տիգրան Քոչարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում