Ֆրանսիայում հայտնել են, թե ԱՄՆ-ը երբ կազատվի Զելենսկուց

ԱՄՆ-ը սկսել է հոգնել Վլադիմիր Զելենսկուց և կհեռացնի նրան, երբ այլևս նրա կարիքը չունենա, ասել է ֆրանսիացի քաղաքական գործիչ Ֆլորիան Ֆիլիպոն։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը մասնավոր կերպով Կիևի իշխանություններին կոչ է արել պաշտոնապես հայտարարել Ռուսաստանի հետ բանակցությունների պատրաստակամության մասին։

«ԱՄՆ կառավարությունը սկսել է հոգնել Զելենսկուց և նրան խնդրում է բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ։ Երբ ԱՄՆ-ն այլևս իր խամաճիկի կարիքը չունենա, նրանք կհեռացնի նրան, ինչպես եղել է միշտ», – նշել է Ֆիլիպոն:

Հինգշաբթի օրը՝ նոյեմբերի 3-ին, Զելենսկին հայտարարել է, որ կհրաժարվի մասնակցել Ինդոնեզիայի Բալի կղզում G20-ի գագաթնաժողովին, եթե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանի այնտեղ։

Ավելի վաղ Զելենսկին հաստատել էր Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումները՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններ վարելու անհնարինության մասին։

Ինչպես հոկտեմբերի վերջին ասել է Ռուսաստանի ղեկավարը, Մոսկվան բազմիցս հայտնել է Կիևի հետ երկխոսության պատրաստակամության մասին, սակայն Կիևի ռեժիմը որոշեց տապալել բանակցային գործընթացը։