Կրեմլը Բաքվին և Երևանին կոչ է արել ձեռնպահ մնալ իրավիճակի ապակայունացումից

Ռուսաստանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում ձեռնպահ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են ապակայունացնել իրավիճակը երկու երկրների միջև, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստին»։

«Մենք նախկինի պես կոչ ենք անում երկու երկրներին ձեռնպահ մնալ որևէ գործողությունից և քայլից, որոնք կարող են հանգեցնել լարվածության խորացման»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես են Կրեմլում արձագանքել Հայաստանի և Ադրբեջանի միջև վերսկսված փոխհրաձգության մասին լուրին։

Ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել, որ նոյեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։