«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները Արցախում հանդիպում են ունեցել ընդդիմադիր խմբակցությունների հետ

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» ֆրակցիայի պատգամավորները Արցախ կատարած այցի շրջանակներում, հանդիպել է Արցախի խորհրդարանի ընդդիմադիր ՀՅԴ, ԱԺԿ, Արդարություն կուսակցության ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում է Հայկ Մամիջանյանը։

Կողմերը քննարկել են Արցախի շուրջ ստեղծված իրադրությունը, Ադրբեջանի վերջին ագրեսիայի ու դրա հետևանքների, ինչպես նաև՝ տարածաշրջանում ուրվագծվող նոր վտանգավոր գործընթացների խնդիրը։

Հայաստանի ու Արցախի առաջնահերթությունները հաշվի առնելով, կողմերը պայմանավորվել են աշխատել համագործակցության նոր ձևաչափերի շուրջ՝ առավել արդյունավետ դարձնելու միասնական աշխատանքը՝ հանուն Հայաստանի և Արցախի։