ՌԴ փոխարտգործնախարարը հանդիպել է Իրանի արտգործնախարարի հետ

Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը Թեհրանում հանդիպել է Իրանի արտգործնախարար Հուսեյն Ամիր Ամդոլահիանի հետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Իրանում ՌԴ դեսպանությունը։

Հանդիպմանը քննարկված հարցերի մասին մանրամասներ չեն հաղորդվում։ Հայտնի է միայն, որ Թեհրանում հանդիպումը տեղի է ունեցել ՄԱԿ-ի կանոնադրության պաշտպանության բարեկամների խմբի ազգային համակարգողների առաջին հանդիպման շրջանակում։