Ֆրանսիայի հրապարակից մեկնարկեց երթ

Ֆրանսիայի հրապարակում համապետական հանրահավաքին ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն իր ելույթի վերջում հայտարարեց, որ սկսում են երթ։

«Միություն, պայքար, հաղթանակ» վանկարկելով քաղաքացիները քայլում են կենտրոնական փողոցներով։

Նա նշեց, որ երթը կավարտվի կրկին Ֆրանսիայի հրապարակում, որտեղ կարևոր հայտարարություն է արվելու։