Բայդենը քննադատել է Իլոն Մասկի կողմից Twitter-ի գնումը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտահոգություն է հայտնել ձեռնարկատեր Իլոն Մասկի կողմից Twitter-ի գնման կապակցությամբ, որը, նրա կարծիքով, սուտ է տարածում ամբողջ աշխարհում։

Ավելի վաղ ամերիկացի գործարար և աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Իլոն Մասկը, կնքել էր Twitter սոցիալական ցանցը գնելու 44 միլիարդի գործարքը։ Նա խոստացել է ազատականացնել ծառայության խմբագրական քաղաքականությունը, որը նախկինում քննադատվում էր խիստ գրաքննության համար։ Չորեքշաբթի օրը Մասկը հայտարարել էր նաև Twitter-ը աշխարհի ամենաճշգրիտ տեղեկատվության աղբյուր դարձնելու իր մտադրության մասին։

«Եվ հիմա այն, ինչից մենք բոլորս անհանգստացած ենք. Իլոն Մասկը դուրս է գալիս և գնում մի գործիք, որը սուտ է տարածում ամբողջ աշխարհում», – Reuters-ը մեջբերել է Բայդենի խոսքերը: