Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները շարունակելու անհրաժեշտություն կա․ ասել է Բայրամովը՝ չմոռանալով մեղադրել հայկական կողմին

«Ադրբեջանը հավատարիմ է խաղաղության օրակարգին և կարծում է, որ Պրահայի և Սոչիի հանդիպումներից հետո խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները շարունակելու անհրաժեշտություն կա:

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Վերջինս կրկին մեղադրել է հայկական կողմին, թե «Հայաստանի զինված ուժերն ամբողջությամբ դուրս չեն բերվել Ադրբեջանի տարածքներից՝ հակառակ եռակողմ հայտարարության: Ականի վտանգը դեռ պահպանվում է»,- ասել է նա