Թող հնչեն պայքարի և հաղթանակների զանգերը. Ֆրանսիայի հրապարակում շեփորի հնչյուններով և տերունական աղոթքով սկսվեց միասնության հանրահավաքը

Ֆրանսիայի հրապարակում միասնության հանրահավաքը հաջակցություն Արցախի, սկսվեց 1988-ից ժողովրդին ծանոթ շեփորի հնչյունների ներքո և տերունական աղոթքով  Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Գալստանյանի կողմից:

«Դժբախտաբար, քաղաքական շահերը, երկակի ստանդարտները, հարաբերական բարոյականությունը ավելի ծանր են կշռում, քան ճշմարտությունը եւ արդարությունը, եւ շատ հաճախ որոշում են, թե որ ժողովուրդն իրավունք ունի իրավունք ունենալու,- ասաց Տաուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։- Այսինքն՝ մենք այսօր իրավունք չունենք իրավունք ունենալու։ Հետեւաբար Արցախը, այսինքն՝ ամբողջ հայությունը, որքան էլ խոցված, իրավունք ունի՛ իրավունք ունենալու, որովհետեւ մեր երկրում ջրերից ավելի արյուն է ոռոգել։ Եվ այդ իրավունքն անբեկանելի է։ Արցախը երբեք չի լինելու թշնամական տերությունների կազմում: Ես հավատում եմ, որ հայոց Եռագույնը վերստին պետք է ծածանվի Քարվաճառի լանջերին, Արաքսի հովիտներում, Շուշիի և Հադրութի բարձունքներում, որպես հայոց սահմանների պատվի և արժանապատվության վերականգնման և վերահաստատման նոր արշալույս, ես հավատումեմ հայոց բանակի պատվին ու փառքին, ես հավատում եմ խաղաղությանը, հաղթանակող խաղաղությանն եմ հավատում, ինչպես մեր Տերն էր ասում, հետևաբար թող հնչեն և համազանգեն  պայքարի և հաղթանակների զանգերը»։

Հանրահավաքին մասնակցում նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Բազմաթիվ քաղաքական ուժեր, հասարակական գործիչներ արդեն հայտարարել են, որ այսօր մասնակցելու են հանրահավաքին: