Բայդենը կարող է զորք մտցնել Ուկրաինա առանց Կոնգրեսի համաձայնության․ Պենտագոնի ղեկավարի նախկին խորհրդական

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարող է առանց Կոնգրեսի համաձայնության ամերիկյան զորքեր ուղարկել Ուկրաինա, կարծում է Պենտագոնի ղեկավարի նախկին խորհրդական, գնդապետ Դուգլաս Մաքգրեգորը։

Այս կարծիքն է նա արտահայտել Judging Freedom YouTube ալիքին տված հարցազրույցում։

«Ցավոք, ես կարծում եմ, որ ակտիվ նախապատրաստական ​​աշխատանքներ են տարվում՝ ԱՄՆ-ի զինված ուժերը Ուկրաինա ուղարկելու համար: Կարծում եմ, որ դա շատ վտանգավոր և հապճեպ որոշում է, բայց ամեն ինչ գնում է դրան»,- նշել է Պենտագոնի ղեկավարի նախկին խորհրդականը։

Մաքգրեգորը կարծում է, որ Բայդենը կարող է նման որոշում կայացնել առանց Կոնգրեսի հավանության։ Նրա խոսքով, դրա համար իրավական հիմքեր կան ԱՄՆ օրենսդրական համակարգում։

«Արժե խոստովանել, որ Ֆրանկլին Ռուզվելտի ժամանակներից ի վեր մենք ապրում ենք նախագահական կառավարման երկրում: Սա Միացյալ Նահանգների ողբերգություններից մեկն է», – բացատրել է Մաքգրեգորը: